Կանանցից մեկը հետախուզվում էր ավազակության, մյուսը՝ սուտ մատնության մեղադրանքով
Ուշադրության կենտրոնումՈստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 29-ին, ժամը 16.30-ին, Երեւանի Բակունցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 50-ամյա Սրբուհի Ժ.-ն, ով փետրվարի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի /ավազակությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Փետրվարի 29-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երեւանի Արարատյան փողոցի թիվ 62/1 շենքի մոտից բերման է ենթարկվել 39-ամյա Քրիստինե Հ.-ն, ով փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 1-ին մասի մեղադրանքով: