ԵԽԽՎ-ն հրաժարվել է Պուտինին «ահաբեկիչ» ճանաչել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԽԽՎ քարտուղարությունը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինայի ներկայացուցիչներին ուղղում մտցնել, որով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ահաբեկիչ» է անվանվում։ Այս մասին European Pravda-ին ասել է պատգամավոր Ալեքսանդր Մերեժկոն։
Նրա խոսքով՝ «Եվրոպայի պարտավորությունները Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության» բանաձևի վրա աշխատելիս՝ Ռադայի պատգամավորներն առաջարկել են ուղղում, ըստ որի՝ Ռուսաստանի նախագահը կճանաչվի «ահաբեկիչ»։ Սակայն բոլոր առաջարկների հրապարակումից հետո այս փոփոխությունը մյուսների թվում չի եղել։
ԵԽԽՎ քարտուղարությունը Կիևի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ «պետության ղեկավարին ահաբեկիչ անվանելը հավասարազոր է Վեհաժողովի պաշտոնական փաստաթղթում անտեղի վիրավորական և անպարկեշտ արտահայտությունների օգտագործմանը»:
«Քարտուղարության գործը չէ որոշել, թե ում համար ինչն է վիրավորական։ ԵԽԽՎ անդամներ կան, որոնք կարող են մերժել իմ փոփոխությունը։ Ժողովրդավարական գործընթացն այսպես է աշխատում։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ հիմա, քաղաքական գրաքննության ակտ է», - ասել է Մերեժկոն: