Ինչ բարձրության վրա է տեղի ունեցել Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի բախումը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաշինգտոնի օդանավակայանում մարդատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումը տեղի է ունեցել մոտ 90 մետր բարձրության վրա։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
«Բախումը տեղի է ունեցել մոտ 300 ֆուտ (91,4 մետր.-խմբ.) բարձրության վրա»,- ասվում է հրապարակման մեջ։
Bombardier CRJ700 ինքնաթիռը օդում բախվել է Sikorsky H-60 ուղղաթիռին, երբ մոտենում էր թռիչքուղուն Վաշինգտոնի Ռեյգանի միջազգային օդանավակայանում: Ինքնաթիռը օդ է բարձրացել Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից։
American Airlines-ը հայտնել է, որ Կանզասից թռչող ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ: Ուղղաթիռում առնվազն երեք զինվորական է եղել։ Ուղղաթիռը ուսումնամարզական թռիչք էր իրականացնում։