Մալավիում կախարդության մեջ կասկածվող 7 հոգու ողջ-ողջ այրել են
ՀասարակությունՄալավիում ամբոխը ինքնադատաստան է տեսել 7 մարդու նկատմամաբ եւ ողջ-ողջ այրել նրանց։ Նրանց սպանել են կախարդության մեջ կասկածելու համար, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Le Figaro թերթը։
Հանցագործները կարծել են, որ իրենց համաքաղաքացիներից 7-ը մարդկային ոսկորներ են տեղափոխում, որոնք հաճախ օգտագործում են տեղում մոգական ծիսակարգերի համար։
«Նրանք պարզել են, որ իրենց զոհերը մարդկային ոսկորներ են տեղափոխում։ Ամբոխը նրանց վրա բենզին է լցրել եւ այրել»,- ասել է Մալավիի հարավային Նսանիեյի շրջանի ոստիկանության ներկայացուցիչը։
Նշենք, որ աֆրիկյան երկրներում մարդու մարմնի մասերով կախարդությունը գործնականում կիրառություն ունի։