Վաշինգտոնում 60 ուղևոր տեղափոխող ինքնաթիռն ընկել է գետը. CNN
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաշինգտոնում՝ Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի մոտակայքում, 60 ուղևոր տեղափոխող ինքնաթիռն ընկել է գետը ուղղաթիռի հետ բախումից հետո, հաղորդում է CNN-ը:
Ինքնաթիռում եղել են 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ:
Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ինքնաթիռը բախվել է ռազմական կամ ոստիկանական ուղղաթիռին և ընկել Պոտոմակ գետը: Արտակարգ ծառայությունները հայտնել են, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ մոտորանավակները:
Սպիտակ տունը հայտարարել է, որ միջադեպի մասին զեկուցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Թրամփը սարսափելի է անվանել ավիավթարը:
«Ես լիովին տեղեկացված եմ եղել այն սարսափելի աղետի մասին, որը տեղի է ունեցել հենց նոր Ռեյգանի ազգային օդանավակայանում։ Աստված օրհնի նրանց հոգիները: Շնորհակալություն մեր արտակարգ իրավիճակների ծառայությունների կատարած անհավատալի աշխատանքի համար»,-X-ում գրել է Թրամփը: