Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին «Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններին

Ժողովրդի գլխի տակ՝ «փափուկ բարձ»՝ լցված... քարերով․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչն է այսօր ներհայաստանյան օրակարգի առաջնային թեման։ Դե, ձվածեղ-հեծանիվ-փիլիսոփայություն «զբաղմունքները» չհաշված: Իշխանություններն օրակարգը շարունակում են «հյուսել» խաղաղության օրակարգի շրջանակներում, և նույնիսկ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց կարգախոսն էր դրա շրջանակներում՝ «Կա ապագա»։ Իսկ ապագայի լինելը կապվում է հենց խաղաղության օրակարգի հետ, որը, ըստ փաշինյանական «լապշաների», հնարավորություն է տալու խաղաղության դարաշրջան բացել, երբ տարածաշրջանային կոմունիկացիաները կբացվեն, առևտուր տեղի կունենա և Հայաստանը կինտեգրվի տարածաշրջանային նախագծերին ու տնտեսական զարգացման հնարավորություն կստանա։

Դրա շրջանակներում էլ Փաշինյանը փորձում է համոզել, թե ինչ ահռելի հնարավորություններ են մեր առաջ բացվում այդ դեպքում։ Ավելին՝ ՀՀ իշխանություններն այնքան մեծ համոզվածությամբ են տրամադրված խաղաղության պատկերացումներին, որ նույնիսկ առանձին ծրագիր են առաջ քաշում դրա հետ կապված, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»։ Այս ծրագիրն իրականություն կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն բացեն իրենց սահմանները, այլև ճանաչեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հայաստանի իշխանություններն այս ծրագրի մասին նույնիսկ բուկլետներ են պատրաստել, ու այն ներկայացնում են Հայաստան այցելող տարբեր պաշտոնյաների, հյուրերի, զեկույցներ ու ելույթներ ունենում տարբեր ֆորումներում։ Վերջերս էլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հատուկ կենտրոնացավ «Խաղաղության խաչմերուկի» վրա՝ ներկայացնելով նաև դրան համապատասխան քարտեզը։

Սակայն մեկ էլ «հանկարծ» պարզվեց (իրականում միշտ էլ պարզ էր), որ այդ նախագիծն այլ պետությունների հետ քննարկելը գործնականում անիմաստ է ու ոչ մի հարց չի լուծում, եթե... Ադրբեջանի հետ բանակցությունների թեմա չի դարձել։ «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը, փաստորեն, այսքան ժամանակ միայն լրատվամիջոցների գլխագրեր է ապահովել, ուրիշ ոչինչ։ Ռեալ պոլիտիկի տեսանկյունից «Խաղաղության խաչմերուկի» ծրագիրը, ինչպես նաև խաղաղության հնարավոր երկկողմ պայմանագիրը Ադրբեջանի համար ոչինչ են։ Ալիևը բացահայտ ասում է, որ դրանք իր համար ուղղակի թղթի կտոր են, ու փորձում է անընդհատ զիջումներ կորզել։

Իսկ ՀՀ իշխանություններն էլ անընդհատ զիջումներ են կատարում։ Ադրբեջանն առաջ է քաշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման, իսկ Փաշինյանը դեռևս խոսում է Հայաստանի 29,7 հազար քառ. մետր տարածքի մասին։ Հետո էլ հայտարարում է, թե իրական Հայաստանը խաղաղության իրենց օրակարգի հայեցակարգային, գաղափարական հիմքն է։

Պարզ չէ՞, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ու դրանով է պայմանավորված, որ առաջ են քաշվում նաև, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» մասին կեղծ թեզերը, որպեսզի դրա միջոցով հետագայում լեգիտիմացվեն Հայաստանի մյուս տարածքների վրա հարձակումները։

Բացի դրանից, Բաքվից պահանջ են դնում ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին, և ՀՀ իշխանություններն էլ արդեն ամենաբարձր մակարդակով Սահմանադրությունը փոխելու ուղերձներ են հղում հանրությանը։ Իսկ Փաշինյանն ավելի հեռուն է գնում՝ հայտարարելով, թե Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ Փաստացի, Փաշինյանը մարդկանց գլխի տակ փափուկ բարձ է դնում, թե շատ շուտով խաղաղության պայմանագիրը կկնքվի՝ հույս ունենալով, որ մի կողմից կկարողանա անընդհատ զիջումներ անելով մնալ իշխանության, իսկ մյուս կողմից՝ մեր հանրությանը թմրեցնել խաղաղության օրակարգով։

Այնինչ, ուղեղի մի փոքր նշույլ ունեցողին անգամ պարզ է, որ, միևնույնն է, ՀՀ իշխանություններն ինչքան շատ զիջումներ կատարեն, այնքան Ադրբեջանը շատ է պահանջելու: Խնդիրը դիմակայելու մասին է, որը պարտադիր չէ ունենա ռազմական լուծում, այլ կարող է լինել նաև դիվանագիտական հարթակում։ Սակայն այս երկու ուղղություններով էլ Փաշինյանի իշխանությունը ձախողում է... Միայն հանձնելն ու զիջելն է նրանց մոտ հիանալի ստացվում:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերիցԿենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետինԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասինԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցումԻսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումներըՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարըՌուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնելՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստըՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆՀայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունըԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըՉկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ ՀայրապետյանՀայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքըԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համարՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆՊարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառըԶելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. ԹրամփCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունելՍկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասինԹուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովըԱմերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը
Ամենադիտված