Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Պայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան (տեսանյութ) ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին «Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Մենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց


Նոր մանրամասներ՝ «օրենքով գող» Մարսոյին սպանածի որդու նկատմամբ սպանության փորձից

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 2 անձի նկատմամբ սպանության փորձի, ապօրինի զենք կրելու հատկանիշներով։

Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 26-ին Արարատի մարզում հնչած կրակոցների փաստով, երբ կրակոցներ էին արձակել տարիներ առաջ «օրենքով գող» Մարսոյին սպանողի տղայի վարած «Mercedes»  մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արարատի քրեական վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի և ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են, որ այդ օրը՝ ժամը 18:10-ի սահմաններում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից Վանաշեն գյուղի Վիլյամ Սարոյան փողոցում կրակոցներ էր արձակել Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Լաերտ Շաբոյանի ուղղությամբ։

Պարզվել է, որ «Mercedes»-ում բացի Լ. Շաբոյանից եղել է նաև Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Տիգրան Սարգսյանը։

Բարեբախտաբար, վերջիններս չեն տուժել, քանի որ «Mercedes»-ի դիմապակին եղել է զրահապատ։

Իսկ կրակոցներ արձակողը «Opel» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։

Ժամեր անց «Opel»-ը հայտնաբերվել է Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, ամբողջովին հրկիզված։

Ու հիմա ոստիկաններն ու քննիչները փորձում են պարզել «Opel»-ի սեփականատիրոջ ինքնությունը ու արդյոք այն հանցագործությունը կատարելուց առաջ գողացե՞լ էին, թե՞ այն եղել է խոտանված։

Ոստիկանները ու քննիչները ունեն հիմնավոր կասկածներ, որ հանցագործությունը կապ ունի «օրենքով գող» Մարսոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի սպանության հետ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 26-ին կրակոցներ էին հնչել Արարատի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արարատի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաշեն գյուղում կրակոցներ են հնչել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանը, Արարատի մարզի քրեական ոստիկանության պետ Սարիբեկ Ռուստամյանը, Արարատի մարզային քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժնի պետ Գոռ Մանուկյանը։

Ժամանել էր նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Վանաշեն գյուղի Վիլյամ Սարոյան փողոցում ոստիկանները հայտնաբերել էին կրակված մի քանի պարկուճներ։

 Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, օրվա պատասխանատու, 1-ին վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Ավագյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, քրեական և համայնքային ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել էին, որ կրակոցներն արձակվել են Mercedes 600 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ոստիկանները, հետո նրանց միացած քննիչները, Վեդի քաղաքի Վիլյամ Սարոյան փողոցի տներից մեկում հայտնաբերել էին նշված Mercedes-ը, որի վրա, այդ թվում՝ դիմապակուն, առկա էին կրակոցի մի քանի հետքեր։ Նշված ավտոմեքենայի վրա քննիչներն ու փորձաքրեագետը հայտնաբերել էին կրակված գնդակներ։

Վեդիում տարածքը սահմանազատել էին ՊԾ Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Մինչ Վեդիում աշխատում էին քննիչն ու փորձաքրեագետը, քրեական ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություններով պարզել էին , որ Արտաշատ քաղաքում կա վառված «Opel» մակնիշի ավտոմեքենա և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այն նույնպես կապ ուներ տեղի ունեցած կրակոցների հետ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ը, որի ուղղությամբ կրակոցներ էին արձակել, վարելիս էր եղել տարիներ առաջ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյին՝ Մարզպետունի Պետրոսյանին սպանվածի որդին։ 

Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան (տեսանյութ) ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է«Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Մենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Իրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ)
Ամենադիտված