Թուրք պատգամավորն առաջարկել է Էրդողանին տանել հոգեբույժի մոտ ու բուժել
ՄիջազգայինԹուրքիայի խորհրդարանում Էրդողանի պատճառով հերթական քաշքշուկն է տեղի ունեցել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Էնգին Ալթայը ամբիոնից խիստ քննադատության է ենթարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը՝ պնդելով թե նա հոգեկան հիվանդ է։ Նա կոչ է արել խորհրդարանի 4 կուսակցություններին միասին Էրդողանին տանել հոգեբույժի մոտ ու բուժել։
Այս հայտարարությունը իրարանցում է առաջացրել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորների շրջանում, որից հետո քաշքշուկ է տեղի ունեցել երկու կուսակցության պատգամավորների միջեւ։