Թրամփի հարվածը Հայաստանի «սորոսական» ՀԿ-ներին
ՎերլուծությունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնն ստանձնելուց հետո ստորագրել էր հրամանագիր 90 օրով այլ երկրներին օգնության ծրագրերը դադարեցնելու մասին։ Նշված ժամկետում կիրականացվի վերանայում՝ պարզելու համար, թե արդյոք աջակցության տրամադրումը համապատասխանում է նոր վարչակազմի քաղաքական նպատակներին։ «Միացյալ Նահանգներից ոչ մի այլ արտաքին օգնություն չի տրամադրվի այն կերպ, որպեսզի այն լիովին չհամապատասխանի Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքականությանը»,- ընդգծել էր Թրամփը:
Սպիտակ տան նոր վարչակազմի այս որոշումն արդեն խուճապի է մատնել հայրենի գրանտակերներին, որոնք մնացել են առանց ֆինանսավորման։ «Սորոսական» և արևմտյան այլ ֆինանսավորմամբ գործող տարբեր ՀԿ-ների ղեկավարներ սրտի խորը կսկիծով հայտնում են տարբեր ծրագրերի չեղարկման կամ հետաձգման մասին։

Ամերիկյան դեսպանատունը բոլորին տեղեկացրել է, որ մեկ սենթ անգամ չի կարող փոխանցել՝ առանց Վաշինգտոնից ստացվող հրահանգների։ Այդ ՀԿ-ները նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ է լինելու 90 օր անց։ Չի բացառվում, որ ծրագրերի առյուծի բաժինը պարզապես փակվի։ ԱՄՆ նոր վարչակազմը հրաշալի գիտի, որ հատկացվող գումարների մեծ մասը փոշիացվում է, տարբեր ակտիվիստների գրպաններում հայտնվում, և այժմ ստուգումներ է անում։ Մեր տեղեկություններով, Հայաստանում գործող շատ կազմակերպություններ մտմտում են ինքնալուծարվելու, բոլոր ծրագրերը փակելու մասին։
Անահիտ Սահակյան