Ալլահը հրամայեց. դայակը պատմել է, թե ինչու է սպանել 4-ամյա երեխային
ՀասարակությունՌուսաստանում 4 տարեկան երեխային սպանած դայակը՝ Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովան, բացատրել է, թե ինչու է դիմել այդ քայլին, փոխանցում էGazeta-ն։
«Ալլահը հրամայեց»,- ասել է Բոբոկուլովան։
Նա նաեւ խոստովանել է իր մեղքը եւ հայտարարել, որ զղջում է։
Քննչական կոմիտեի ներկայացուցիչը հայտնել է, որ կասկածյալ դայակը հանցագործությունը կատարել է որոշ մարդկանց հրահրմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հիմա հանցագործություն հրահրողը ազատության մեջ է»,- ասել է ՔԿ ներկայացուցիչը։
Նրան հետախուզում են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գյուլչեխրա Բոբոկուլովան սպանության պահին սուր հոգեկան խանգարում է ունեցել։
Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին Մոսկվայի մետրոպոլիտենի «Օկտյաբրսկոե պոլե» կայարանում ձերբակալվել էր դայակը՝ ձեռքին բռնած երեխայի կտրած գլուխը։