Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Իրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ


Մենք այսօր հայտնվել ենք պատմական երկընտրանքի առաջ, որից այն կողմ հարցականի տակ է դրվելու մեր հայ մնալու բուն իրավունքը․ Ավետիք Չալաբյան

Blog

«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2023 թ․ մայիսին «Հայաքվե» -ն օրենքի նախագիծ ներկայացրեց հանրության աջակցության համար, որը երկու առանցքային կետ էր պարունակում՝ առաջինը քրեական պատասխանատվություն էր նախատեսում Արցախը այլ պետության կազմում ճանաչելու համար, իսկ երկրորդը՝ համանման քրեական պատասխանատվություն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժերվելու համար։

Մենք հստակ հասկանում էինք, որ այս երկու հարցերը սերտորեն շաղկապված են, և որ գործող վարչախումբը փորձելու է երկու հարցերում էլ առաջ մղել թուրքական օրակարգը, քանզի այն հլու-հնազանդ ծառայում է տարածաշրջանում Թուրքիայի շահերին։ Առաջին հարցում այն հետևողական տարավ Արցախի հանձման և հայաթափման, և հիմա, մեկ ու կես տարի անց, այլևս չի էլ թաքցնում, որ ի սկզբանե դրան էր գնում՝ առերևույթ, ռուսական ազդեցությունից ազատվելու համար, իրականում, Թուրքիայի առաջ իր ստանձնած քաղաքական պարտավորությունները կատարելու համար։

Հիմա վարչախումբը ձեռնամուխ է եղել Թուրքիայի առաջ ստանձնած իր հաջորդ պարտավորության կատարմանը՝ ոչ միայն հրաժարվել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից, այլև ընդհանրապես հարցականի տակ դնել նրա բուն եղելությունը, փորձել մեղքը բարդել Ցեղասպանության զոհերի վրա, պարբերաբար բարձրացնել այն անհեթեթ հարցը, թե ինչպես է Հայոց Ցեղասպանությունը մտել քաղաքական օրակարգ, ում էր դա ձեռնտու՝ և այսպես շարունակ։

Սա շատ պարզ նպատակ ունի՝ պատրաստել հայ հասարակությունը Թուրքիայի գերիշխանության տակ ապրելու, իսկ հեռանկարում՝ նաև նրա մեջ տարալուծվելու համար։ Այդ տրամաբանությամբ, հայ հասարակության մոտ պետք է խորացնել զոհի բարդույթը, զրկել նրան պատմական հիշողությունից և դիմադրողականությունից։ Դա նախկինում արվել է հենց Թուրքիայի հայ բնակչության հետ, որի մեծ մասը այլևս վախենում է բարձրաձայն ընդունել, որ ինքը հայ է, ստիպված իսլամ է ընդունել, և հանդես է գալիս որպես քուրդ, ալևի կամ համշենցի, բայց ոչ որպես հայ։ Թուրքիան նույնը պատրաստում է նաև Հայաստանի հայ բնակչության համար, որը հայության վերջին մեծ հավաքական քաղաքական միավորն է, և ընդունակ է կազմակերպված դիմադրություն ցույց տալ Մեծ Թուրան ստեղծելու թուրքական հավակնոտ պլաններին։

Մենք այսօր հայտնվել ենք պատմական երկընտրանքի առաջ, որից այն կողմ հարցականի տակ է դրվելու մեր հայ մնալու բուն իրավունքը։ Դա արվում է ոչ մեծ քայլերով, ամեն անգամ փորձելով մեր գիտակցությունից հանել մեր ինքնության ևս մի մասնիկ, և աստիճանաբար վերածել մեզ անարմատ, անպատմություն ու անմշակույթ քոչվորների։ Մեր դպրոցներից հանված է "Հայ Առաքելական եկեղեցու պատմություն" առարկան, Հայոց պատմությունը փոխարինվում է Հայաստանի պատմությամբ, մեր զինանշանից փորձ է արվում հանել բիբլիական Արարատը, մեր հիշողությունից ջնջել Արցախը, և այդպես շարունակ։ Այս ամենը պատահականությունների շարան չի, այլ Հայաստանը հայաթափելու խորը մտածված, լավ հաշվարկված, դաժան ծրագիր։

Մենք այդ հրեշավոր ծրագրին և նրա կատարածուներին պետք է դիմադրենք ամեն օր, ամեն քայլափոխին, ամեն անգամ, երբ փորձում են մեզ զրկել մեր հիշողությունից, մեր ժառանգությունից, հայ լինելու մեր բնատուր իրավունքից։ Ձեզ մոտ չի ստացվելու, որքան էլ դուք ձեզ կոտորեք, որքան փորձեք մարդկանց խաբել, որքան էլ փորձեք թմրացնել նրանց գիտակցությունը՝ ձեր թույնը ձեզ է թունավորելու, իսկ մեր ժողովուրդը այս ամենից դուրս է գալու էլ ավելի գիտակից, միասնական ու վճռական։ Դուք էլ ոչ միայն արժանանալու եք պատնության դատին, այլև մարդկային դատարանին, և այդ օրը անշեղորեն մոտենում է։

Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատԻրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրըՀունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյսօր գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանՏավուշում կանխվել է հրդեհի տարածումըՇարա Բուլետը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման ԾառուկյանԶբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ ԹուրքիաՀունիսի 20-ին օդի առավելագույն ջերմաստիճանները․ ՇՄՆԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրավորԱյս կանաչիներն անփոխարինելի են շոգ եղանակին. շոգ եղանակին հագեցնող մթերքներըԱվտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ըԲեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. ՄյունխենԻրանը սպառնացել է Միացյալ Նահանգներին պատասխան միջոցներով, եթե վերջինս հրաժարվի կատարել իր պարտավորությունները«Ռուզան. Արցախի դուստրը»․ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի նոր բեմադրությունը
Ամենադիտված