Մահացել է «օրենքով գող» Վզգոն. Երևանում քրեական հեղինակությունների հոսք է սպասվում
ՀասարակությունԵրեւանում 80-ամյակը բոլորելուց 19 օր առաջ մահացել է «օրենքով գող» Վազգեն Ներսեսյանը, որը քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է որպես Վզգո։ Անցյալ տարի ամենաավագ հայ «օրենքով գող» Կառլեն Թովմասյանի մահվանից հետո ավագներից ողջ էր մնացել միայն նաեւ Վանիկը, հայտնում է «Փրայմ Քրայմը»։
Ակնկալվում է, որ Վզգոյի հուղարկավորության համար ողջ աշխարհից Երեւան են ժամանելու հանցագործ աշխարհի ներկայացուցիչները։
Պարբերականը նշում է, որ Հայաստանը հետխորհրդային միակ երկիրն է, որտեղ «օրենքով գողերին» չեն հետապնդում զուտ գաղափարական պատկերացումներից ելնելով։ Ներկայումս տեղաբնակ 10 քրեական հեղինակություններից բացի, Հայաստան է տեղափոխվել Մերաբ Կալաշովը եւ վերջերս Ռուսաստանից վտարված Վիտալի Ավդիյանը։ Այստեղ ամանորյա արձակուրդներն անցկացնելը բարի ավանդույթ է դարձել նաեւ «№1 գող» Շաքրո Կալաշովի համար։
Անցյալ տարի գողական հավաքը բարեհաջող անցկացնելուց հետո Հայաստանը դարձել է նման միջոցառումներ անցկացնելու հիմնական վայր։