Ադելը բեմ է հրավիրել երկրպագուհիներին` համերգի ժամանակ իրենց սիրեցյալներին առաջարկ անելու
TVԲրիտանացի երգչուհի Ադելը հիմա շրջագայության է մեկնել: Հանրահայտ երգչուհին նախօրեին Բելֆաստում համերգ է տվել, որի ժամանակ բեմ է հրավիրել աղջիկներին, որպեսզի նրանք առաջարկ անեն իրենց սիրեցյալներին: Բանն այն է, որ որոշ երկրների ավանդույթի համաձայն՝ չորս տարին մեկ, փետրվարի 29-ին, բոլոր աղջիկները կարող են իրենք իրենց սիրեցյալներին ամուսնության առաջարկ անել:
Իր ելույթի ժամանակ Ադելը բեմ է հրավիրել Հեյլի անունով մի կնոջ, որպեսզի նա առաջարկ անի իր բոյֆրենդին՝ Նիլին:
Նիլն այդ պահին ամաչել է ու պատասխանել. «Երեւի»։
Բայց Ադելն ուզում էր միանշանակ պատասխան լսել.
Դուք պետք է ասեք «այո»,- պնդում էր երգչուհին:
Երգչուհու խոսքերից հետո դահլիճում հավաքվածները սկսել են ուրախ սուլել ու բղավել՝ տղամարդուն քաջալերելու համար:
«Դե, Նիլ, ասա այո»։
Բնականաբար Նիլը հանձնվել է նման ճնշմանը ու միանգամից համաձայնել:
Աղբյուրը՝ Daily Mail