Արտառոց ազատումներ ոստիկանությունում. ոստիկանապետը զայրացել է
ՀասարակությունՀայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Երեւանի Մաշտոցի բաժինն իր ողջ կազմով ազատվել է աշխատանքից:
NEWS.am-ի տեղեկություններով պաշտոնանկ են արվել բաժնի ղեկավարն ու բոլոր ենթակաները:
Արդեն նախկին աշխատակիցները նշեցին, որ պատճառը եղել է քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից այս տեղեկատվության վերաբերյալ նշեցին, որ կանդրադառնան ավելի ուշ: