Հանճարեղ է… Մտապահեք 5-12-ն ընկած մի թիվ և այս տղամարդը կգուշակի այն (տեսանյութ)
TVԻսկ իմ կարծիքով՝ հանճարեղ է…
Այս դանիացին դարձել է Ֆեյսբուքի ամենահայտնի օգտատերերերից մեկը… Նրա դրած տեսանյութը դիտել է 25 միլիոն մարդ, կիսել է ավելի քան 300 հազարը: Նա առաջարկում է՝ բացեք Յութուբում տեղադրված իմ տեսանյութը եւ ես կգուշակեմ այն թիվը, որը դուք պահել եք ձեր մտքում, եթե ճիշտ գուշակեցի, խոստացեք, որ կկիսեք իմ տեսանյութը… Տեսանյութում նա առաջարկում է բոլորին մտքում պահել մի թիվ՝ 5-ից մինչեւ 12: Որոշ ժամանակ անց հայտարարում է՝ ձեր պահած թիվը 7-ն է: Նրանք, ովքեր հենց 7-ն էին մտապահել, զարմանում ու կիսում են տեսանյութը, մնացածը կարող են ասել՝ ՙՏեսար, որ ոչ մի բան էլ չկռահեցիր՚, բայց դա արդեն նշանակություն չունի, միեւնույն է տեսանյութը դիտել են: Դանիացին խոստովանում է՝ ՙԽաղում եմ օգտատերերի զգացմունքների վրա, բոլորը ուզում են համոզվել, որ սուտասան եմ, եւ բացում են տեսանյութս, իսկ ինձ հենց դա է պետք՚… 25 միլիոն դիտում… Ոչ մի նյութական օգուտ չունի, պարզապես հայտնի է դարձել… Արդեն կանխատեսում եմ, որ շատերի մեկնաբանությունը կլինի՝ ՙԱպուշություն՚, իսկ իմ կարծիքով՝ հանճարեղ է…