Ուշագրավ դեպք. Սասունցի Դավիթ հրապարակում ժամկետանց խաղատոմս են վաճառել մարդկանց
Ուշադրության կենտրոնումԵրեւանի Սասունցի Դավիթ հրապարակում փետրվարի 29-ին ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Ոստիկանները այս հրապարակից, որտեղ առեւտուր է իրականացվում, բերման են ենթարկել խաղատոմսեր վաճառող 47 տարեկան տաղամարդու: Ավելի ուշ պարզվել է, որ բերման ենթարկելու պատճառը եղել է այսպես ասած ժամկետանց խաղատոմսերի վաճառքը: Նրա մոտ հայտնաբերվել է շուրջ 100 սպրինտ-խաղատոմս:
NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից: Տղամարդուն բաց են թողել: Քննություն է կատարվում: