Մահացել է Համո Սահյանի քույրը
Հասարակություն87 տարեկան հասակում մահացել է հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի քույրը՝ Ելենա Սահյանը:
Ելենա Սահյանը բանաստեղծի 5 քույրերից մեկն էր, բնակվում էր Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում:
Համո Սահյանը 5 քույր եւ մեկ եղբայր ուներ: Եղբայրը մահացել է տարիներ առաջ, քույրերից ողջ են միայն 3-ը:
Համո Սահյանը ծնվել է 1914 թ. ապրիլի 14-ին Սյունիքի մարզի Լոր գյուղում: 1927 թ. տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1939 թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաեւ Հայրենական մեծ պատերազմին: Համո Սահյանը մահացել է 1993 թ. հուլիսի 17-ին: