Միանգամայն նման ծնողների և երեխաների լուսանկարները «ցնցել» են համացանցը
ՀասարակությունՄիանգամայն նման ծնողների եւ երեխաների լուսանկարները «ցնցել» են համացանցը: Ըստ Daily Mail-ի, օգտատերերը լուսանկարներ են հրապարակում, որոնցում պատկերված մարդիկ ավելի շատ երկվորյակներ են հիշեցնում, այլ ոչ թե հայրեր ու որդիներ, մայրեր եւ դուստրերը, պապիկներ եւ թոռներ:
Անցյալ շաբաթ Reddit-ի օգտատերը երկու լուսանկար է հրապարակել. դրանցում ինքն ու մայրն են՝ 25 տարեկանում: Նմանությունն ընդգծել են նույն դիրքի եւ հագուստի շնորհիվ: Մեկ օրվա ընթացքում լուսանկարներն Imgur-ում 4.1 մլն մարդ է դիտել:
Կարճ ժամանակ անց ցանցում նաեւ այլ երկվորյակ-ազգականների լուսանկարներ են հրապարակվել: Ըստ Gazeta-ի, որոշ օգտատերեր փորձել են վերստեղծել իրենց երիտասարդ ծնողների կերպարը եւ նույն դիրքով կամ նույն հագուստով են լուսանկարվել: