Սիրիայում ռուսական զինվորականները զենք են օգտագործում, որը «չի առանձնանում հստակության բարձր մակարդակով»: Այս մասին մարտի 1-ին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկյան գեներալ Ֆիլիպ Բրիդլավը:
Նրա խոսքով, «դա հանգեցնում է ռմբակոծության ենթարկվող շրջաններից մեծ թվով փախստականների հոսքի»: Ամերիկացի գեներալի կարծիքով, «Ռուսաստանն ու Ասադը մտադիր են միգրացիան զենքի վերածել՝ փորձելով կոտրել եվրոպական կառույցներն ու եվրոպական վճռականությունը»:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ անհիմն էր անվանել մեղադրանքներն այն մասին, որ Սիրիայում ռուսական ավիահարվածները փախստականների հոսքի ավելացում են սադրում: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Եվրոպայում միգրանտների ճգնաժամը սկսվել է ռուսական օդային գործողությունների մեկնարկից շատ առաջ: