«Փարվանա» ռեստորանում դանակահարված տղամարդն ապաքինվել է
Ուշադրության կենտրոնումԵրեւանի «Փարվանա» ռեստորանում փետրվարի 16-ին ծեծկռտուքի հետեւանքով դանակահարված 35-ամյա տղամարդն ապաքինվել է, նա դուրս կգրվի: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, NEWS.am-ը տեղեկացավ Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնից:
Նշենք, որ դանակահարված 35-ամյա տղամարդուն փետրվարի 20-ին Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել էին հիվանդասենյակ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 16-ին Երեւանի Փարվանա ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով դանակահարվել է 35-ամյա տղամարդ, որին տեղափոխել են հիվանդանոց: