Փեսացուն 65 տարեկան է, «հարսնացուն»՝ ընդամենը 12. անցորդներն ուղղակի չէին հավատում աչքերին (տեսանյութ)
TVBlog.1in.am-ը գրում է.
Ամերիկացի բլոգեր Քոբի Պերսինը հայտնի է այն բանով, որ հաճախակի կատարում է յուրատեսակ փորձարկումներ: Վերջերս նա որոշել էր զարմացնել Նյու-Յորքի բնակիչներին՝ 65-ամյա տղամարդու ու 12-ամյա աղջնակի «ամուսնությունով»: Քոբիին հետաքրքիր էր մարդկանց արձագանքը:
Մարդիկ բուռն էին արձագանքում տեսածին: Նրանցից ոմանք նույնիսկ սպառնում էին 65-ամյա տղամարդուն: Իսկ ահա կեղծ փեսացուն պատասխանում էր, որ այդ դերը ստանձնել է աղջնակի ծնողների համաձայնությամբ:
Այդպիսով, Քոբին ցանկանում էր ուշադրություն կենտրոնացնել մանկապղծության խնդրին: ԱՄՆ որոշ նահանգներում օրենքով թույլատրվում է ամուսնանալ 12 տարին լրանալուց հետո: