Հայ «օրենքով գողը» կես տարի առաջ պիտի լքեր Ռուսաստանը, բայց չի արել դա
Ուշադրության կենտրոնումՄոսկվայի Վարշավյան խճուղում ձերբակալվել է 43-ամյա Անդրանիկ Հարությունյանը, հայտնի որպես Անդո Խրոմոյ։
Իրավապահները հայտնել են, որ քրեական հեղինակությունը պետք է դեռ կես տարի առաջ դատարանի վճռով լքեր Ռուսաստանը, սակայն չի արել դա։ Նրան կասկածում են մի շարք հանցագործությունների կատարման մեջ։ ,Կես տարի առաջ նա պետք է լքեր Ռուսաստանը, սակայն այդպես էլ չի արել դա։ Ոստիկանները համալիր միջոցառումներ են իրականացնում՝ ուղղված Մոսկվայում կատարված մի շարք հանցագործություններին նրա մեղսակցությունը պարզելուն»,- ասվում է ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության հաղորդագրության մեջ, հաղորդում է 360 TV-ն։
Անդրանիկ Հարությունյանը ծնվել է 1973թ. Երեւանում։ Հանցավոր աշխարհում մասնագիտացել է թմրանյութերի առեւտրի մեջ։ Բազմիցս դատապարտվել է ՌԴ տարածքում։