Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում նախկին վարչապետ Գախարիայի վրա հարձակում է եղել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չորեքշաբթի գիշերը Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում հարձակում է իրականացվել ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա, հայտնել են լրատվամիջոցները։
Գախարիային տեղափոխել են տեղի հիվանդանոց։
Միջադեպի մանրամասները լրատվամիջոցները չեն հայտնել։ Հիվանդանոցից լրագրողներին հայտնել են, որ Գախարիայի վիճակն ընդհանուր առմամբ կայուն է, բուժօգնություն ստանալուց հետո ինքնակամ լքել է հիվանդանոցը։