Ինքնասպանության դեպք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. 40-ամյա տղամարդը կախվել է
Հասարակություն«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր` մարտի 1-ին, դատապարտյալ է ինքնասպանություն գործել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ 40-ամյա դատապարտյալը ժամը 15:20-ի սահմաններում ինքնասպան է եղել կախվելու միջոցով:
Կատարվում է քննություն: