ՌԴ պաշտպանության նախարարությունը Սիրիայում զինադադարի 15 խախտում Է գրանցել
HeaderՌԴ պաշտպանության նախարարությունն անցած օրվա ընթացքում Սիրիայում զինադադարի 15 խախտում Է գրանցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի զինադադարի գծով ռուսական կենտրոնը:
«Օրվա ընթացքում գրանցվել Է մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի 15 խախտում: Առավել մեծ թվով խախտումները նշվել են Դամասկոս քաղաքում, Հալեպի, Հոմսի, Լաթաքիայի նահանգներում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Այսպես, Կենտրոնի տվյալներով՝ օրվա ընթացքում հինգ անգամ ականանետներից եւ հրաձգային զենքից գնդակոծման են ենթարկվել կառավարական զորքերի, քրդական աշխարհազորի դիրքերը եւ Հալեպի հյուսիսարեւմտյան շրջանի բնակելի թաղամասերը:
«Դամասկոսում «Ջեբաթ ան Նուսրա» խմբավորման վերահսկողության ներքո գտնվող ահաբեկչական խմբավորումները, ժամը 05:00-ից մինչեւ 05:30-ը երեք անգամ ականանետային կրակ են բացել Ալ Մաջ Ազրա, Մուխիմ ալ Վաֆդեյն շրջանների եւ կենտրոնական բանտի շրջանի վրա: Գնդակոծման հետեւանքով զոհվել Է մեկ խաղաղ բնակիչ, եւս երեքը տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել»,-նշվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: