Մետապնևմովիրուսը կարող է արդյոք դառնալ գլոբալ համաճարակ․ ԱՀԿ պարզաբանումը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխարհում մետապնևմովիրուսային վարակի համաճարակի վտանգ չի տեսնում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ հեռախոսազրույցից հետո, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
ԱՀԿ ղեկավարը նշել է, որ ներկայումս առողջապահական արտակարգ իրավիճակի մասին խոսք չկա։
«Վիրուսը, որի մասին այդքան շատ է խոսվում մամուլում, լավ հայտնի է փորձագետներին և մի քանի անգամ հայտնվել է նմանատիպ տեսքով՝ սովորաբար ձմեռային ժամանակահատվածում», - Գեբրեյեսուսի խոսքերը մեջբերում է Սիյարտոն:
Մետապնևմովիրուսը շնչառական վարակների հարուցիչներից է։ Այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, և դրա ախտանիշները ներառում են քթահոսություն, հազ և ջերմություն:
Չինաստանում գրանցվել է մարդու մետապնևմովիրուսի՝ HMPV-ի նոր բռնկում: Սոցցանցերում շրջանառվում են ծանրաբեռնված հիվանդանոցների տեսանյութեր ու լուսանկարներ։