Ինչո՞ւ էր Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել Մախաչկալայում
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայից Երևան չվերթ իրականացնող «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը երեկ հարկադիր վայրէջք էր կատարել Մախաչկալայում:
Ինչպես հայտնեցին տելեգրամյան տարբեր ալիքներ, պատճառն օդային տարածքի փակ գոտու ընդլայնումն էր, որի հետևանքով ինքնաթիռի վառելիքը սպառվել էր, և անձնակազմը որոշում էր կայացրել արտակարգ վայրէջք կատարել Մախաչկալայում՝ լիցքավորման համար։
MediaHub-ին Քաղաքացիական ավիացիայից հայտնեցին, որ երեկ Մոսկվա–Երևան չվերթը իրականացնող օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Երևանում։ Սակայն հարցին, թե ինչո՞ւ էր Մախաչկալայում հարկադիր վայրէջք կատարվել, Քաղաքացիական ավիացիայից մեզ հայտնեցին, որ չեն կարող ասել պատճառը, քանի որ չգիտեն այն, և որ շատ անգամ, եթե անգամ չեղարկվում են թռիչքները, պատճառները չեն հայտնում։
Մարիաննա Արամյան
Հետևեք մեզ՝ այստեղ