Վթար․ ջուր լինի բազմաթիվ հասցեներում Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ» Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ» «Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ» Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ» Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 2-ի համար Մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել


2024 թվականի խոշորագույն հարկատուն կլինի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ տնտեսագետ Հայկազ Ֆանյան

Հասարակություն

Հանքարդյունաբերությունն իրականում պետք է արժեթղթերի միջոցով դիտարկել, որովհետև հանքագործական արդյունաբերությունը հանքարդյունաբերության B ոլորտն է։ Այն որոշակի ապրանքներ է մատակարարում նաև C ոլորտում, այսինքն մշակող արդյունաբերության ոլորտում գտնվող կազմակերպություններին։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշում է տնտեսագետ, Modex խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը։ 

«Օրինակ՝ ոչ մետաղականների մասով, եթե նայենք, ավազը պետք է լինի, որը կդառնա ապրանքային բետոն, ապրանքային բետոնով արդեն շինարարություն կիրականացվի և այսպես շարունակ։ Այսինքն, այդ ապրանքային բետոնի արտադրությունը, պանելների արտադրությունը, որը էականորեն, կարելի է ասել, հիմնված է հենց հանքագործական արդյունաբերության արտադրանքի հիման վրա, առանց դրա հնարավոր չէր։ Մասնաբաժինը արդյունաբերական արտադրանքի մեջ 2024 թվականի ինը ամիսներին կազմել է շուրջ 23 տոկոս։ Ստացվում է՝ 2024 թվականի ինը ամիսների ընթացքում վճարած հարկերի շուրջ 5 տոկոսը բաժին է ընկնում հանքագործական արդյունաբերության ոլորտին»,-նշում է տնտեսագետը։ 

ՀՆԱ-ի կառուցվածքում նույնպես 2024 թվականի ինը ամիսների կտրվածքով հանքարդյունաբերության մասնաբաժինը շուրջ երեք տոկոս է կազմել։ 

«Մենք տեսանք, որ հարկերի կառուցվածքում 5 տոկոս, ՀՆԱ-ի կառուցվածքում 3 տոկոս։ Սա ուղղակիորեն խոսում է այս ոլորտում հարկային բարձր բեռի կամ հարկունակության մասին։ Այս առումով հանքարդյունաբերությունը բավականին առանցքային դեռ է կատարում մեր ՀՆԱ-ում, և ըստ էության, իր հետևից շատ տարբեր ոլորտներ է զարգացնում։ Վառ օրինակներից մեկը ԶՊՄԿ-ի գործունեությունն է․ Սյունիքի մարզի ՀՆԱ-ի կառուցվածքում կեսից ավելին հենց հանքագործական արդյունաբերությանն է բաժին ընկնում։ Դա իհարկե միայն ԶՊՄԿ-ն չէ, կան նաև Կապանի հանքավայրը, կա Ագարակի հանքը, սակայն ԶՊՄԿ-ն ամենմեծն է»,-նշում է Հայկազ Ֆանյանը։

Անդրադառնալով 1000 խոշոր հարկատուների ցանկին, նրանց վճարած հարկերին, տնտեսագետը նշում է՝ հանքարդյունաբերության գիգանտը միանշանակ ցանկում առաջինն է լինելու։ Միևնույն ժամանակ Ֆանյանը նշում է, որ չի հաշվարկվում ազդակիր համայնքներում հանքարդյունաբերության ազդեցությունը․ «Ինչպես նշեցին, Սյունիքի մարզի ՀՆԱ-ի կեսից ավելին ապահովում է հանքագործական արդյունաբերությունը, 51․7 տոկոսը։ 2022 թվականի տվյալներն են, պաշտոնապես Վիճակագրական կոմիտեի կողմից հաշվարկված։ Սա շատ-շատ բաձր ցուցանիշ է։ Պատկերացնու՞մ եք՝ տնտեսության կեսը հանքագործական արդյունաբերության հաշվին է։ Համայնքների մասով առանձնացված այդպիսի տվյալներ չունենք»։

Տարեվերջին ակտիվ քննարկվում է նաև Ամուլսարի շահագործման հետ կապված հարցերը։  Դեկտեմբերի 25-ին Ֆինանսների նախարար Վահե Հոհվհաննիսյանը հայտարարեց, որ նախարարությունը ուսումնասիրում է Ամուլսարի հանքը շահագործելու համար «Լիդիան Արմենիա» ընկերությանը պետական երաշխիքով վարկ տրամադրելու փաթեթը։ 

Հիշեցնենք՝ ընկերությունը պարտավորվել է նաև Կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը՝ առանց Կառավարության կողմից ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներ կատարելու, առանց Կառավարության մասով որևէ պարտավորության։

«Որպեսզի պետական երաշխիքի կամ պետական բյուջետային վարկի համար դիմի որևէ մեկը, պետք է որոշակի փաստաթղթեր պատրաստի։ Հիմա մեր գործընկերները «Լիդիան Արմենիա»-ից այդ փաթեթը տրամադրել են, և Ֆինանսների նախարարությունը հիմա ուսումնասիրում է այն։ Հույս ունեմ, որ կարճ ժամանակում կավարտենք ուսումնասիրությունը, մենք մեր եզրակացությունը կտանք, և եթե դա լինի դրական, ապա պետությունը կտրամադրի այդ երաշխիքը, որովհետև այն կարևոր դեր է խաղալու ապագա տարիների տնտեսական աճի վրա»,- նշել է Վահե Հովհաննիսյանը։

«Լիդիան Արմենիա»-ին պետական երաշխիքով վարկ տրամադրելու մասին խոսել է նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

«Հանքը շահագործողների և Հայաստանում առևտրային բանկերի միջև բանակցություններ կան։ Եթե այդ բանակցությունները հաջողությամբ ընթանան, բանկերը կֆինանսավորեն շահագործողներին։ Վերջին տարիներին բանկերը բավականին մեծ կապիտալ են կուտակել, որը հնարավորություն է տալիս, օրինակ, 150 մլն դոլար ֆինանսավորել»,- դեկտեմբերի 12-ին Կառավարության նիստից հետո ասել է Գևորգ Պապոյանը։

«Ես տարբեր վայրերում առիթ ունեցել եմ նշել, որ Ամուլսարի ոսկու հանքի գործարկումը Հայաստանի տնտեսության համար, եկեք պայմանականորեն անվանենք, փրկօղակ է լինելու։ Մենք տարեցտարի դժվարանում ենք ավելի բարձր տնտեսական աճ արձանագրել։ Ռուսական հոսքի հետ կապված կան որոշակի ռիսկեր և հնարավոր աճի տեմպի նվազման կամ անկման, իրականում սցենարը քիչ հավանական է թվում, եթե չլինի ֆորսմաժորային իրավիճակներ, բայց այդուհանդերձ, ես համարում եմ՝ այսօր ամենաիրատեսական փրկօղակներից մեկը Ամուլսարի ոսկու հանքի գործարկումն է»,-նշում է տնտեսագետը։ 

Հայկազ Ֆանյանը կարծում է՝ այլընտրանքի բացակայության պայմաններում այդուհանդերձ պետությունը որոշակի երաշխիքներ կտրամադրի, որը թույլ կտա «Լիդիան Արմենիա»-ին ներգրավել ֆինանսական միջոցներ։ 

«Այլ տարբերակ այս պահին իրատեսական չեմ համարում։ Մանավանդ հաշվի առնենք, որ արդեն համասեփականատերն ընկերության, ըստ էության, պետությունն է հանդիսանում։ Հետևաբար, արդեն կա որոշակի առևտրային հետաքրքրվածություն»,-նշում է տնտեսագետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի դեկտեմբերի 19-ի նիստում է հայտնել նաև, որ ԶՊՄԿ-ն որպես դիվիդենտ Կառավարությանն է փոխանցել 33 մլրդ 249 մլն դրամ։

Հիշեցնենք՝ 2021 թվականի հոկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել որպես նվիրատվություն ընդունել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը։

«Սա, կարծում եմ, իրադարձություն է, որ արժե ընդգծել, որովհետև, ըստ էության, նման բան ավելի քան 20 տարի Հայաստանում տեղի չի ունեցել»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին 11 ամսվա տվյալներով՝ պետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 107 մլրդ դրամի մուտք է ունեցել:

Իշխանությունը Սամվել Կարապետյանին նախապայման է առաջարկել՝ չմտնել քաղաքականություն, բայց մերժվել է «Եթե պատերազմող տղա էիր, գոնե մի քանի օր Ջերմուկում կամ Արցախում պատերազմեիր». Սամվել Կարապետյանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանն արդեն աղքատ չէ Վթար․ ջուր լինի բազմաթիվ հասցեներում Մեր առաջնահերթությունը Հայաստանի զարգացման տեսլականն ու մեր քաղաքացիների բարեկեցությունն է․ Տոնոյան «Արևմտյան Ադրբեջան». հայկական լռության հետևանքները Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր Ձուկն էլ արգելեցին. Հրայր ԿամենդատյանԱվարայրը՝ մեծ էկրանին. հուլիսին էկրան կբարձրանա Վարդան Մամիկոնյանի հերոսագործության մասին ֆիլմը (տեսանյութ) Դավիթ Տոնոյանը բացահայտեց՝ Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է էական և բազմակողմանի Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները․ Վահե Հովհաննիսյան Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ» Կառավարման խրոնիկ ճգնաժամն ու համակարգային անկարողությունը. «Փաստ» Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ» «Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ» Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ» Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ» Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ» Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ» Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 2-ի համար Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ ԶաքարյանՓոքրիկ խմբակը չի հարգում մեր դատարանների որոշումները․ Դավիթ ՂազինյանԱյս ընտրությունները ազատության և փրկության մասին են․ Սամվել ԿարապետյանՄենք պետք է պահպանենք մեր ավանդական արժեքները․ Արամ ՎարդևանյանՏավուշում զարգացնելու ենք տուրիզմը․ Սամվել ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը թեման պրիմիտիվացնում են․ մենք խոսում ենք երկաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդրի մասին․ Կարպիս ՓաշոյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Տավուշի մարզի բնակիչների հետՓոքրի խմբակին Արաբկիրը դեռ մերժել է 2021 թվականին․ Նարեկ ԿարապետյանՆա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի դեմ․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում մեր երեխաներն ունենալու են անհոգ մանկություն․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» կարողացել է կոտրել վախի մթնոլորտն ու համախմբել հազարավոր մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՈչ ոք չի հետևում․ միայն դու ես որոշում․ Գոհար ՂումաշյանՀիշո՞ւմ եք գոնե մեկ դեպք, երբ Փաշինյանը «ոչ» է ասել Ալիևին․ Նարեկ ԿարապետյանԼևոն Քոչարյան VS Ռոբերտ ՔոչարյանԱդրբեջանը Հայաստանի տարածքները համարում է իր «պատմական հայրենիքը». միայն մենք կկասեցնենք 300,000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը. Սամվել Կարապետյան«Բոլորս միասին պետք է գնանք եվրոպական մեծ հաղթանակների հետևից, քանի որ ես տեսնում եմ թիմի պոտենցիալը, թիմը ընդունակ է ամեն ինչի». Սամվել Կարապետյան2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճանապարհինԵրեխաների պաշտպանության միջազգային օր․ Սամվել Կարապետյան44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշել էր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Նարեկ ԿարապետյանինՓարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել էՍաուդյան Արաբիան դատապարտել է Քուվեյթի դեմ Իրանի հարձակումըՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում էՍամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում է Գողության դեպքեր․ 35-ամյա, 40-ամյա և 37-ամյա տղամարդիկ են հայտնաբերվելՄեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր «Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն«Քո երազանքն այն էր, որ ես զոհվեի։ Բայց ես ապրում եմ, և մենք կհաղթենք». Արեգա ՀովսեփյանԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Ամենադիտված