Հայաստանի դեմ նոր պատերազմը չեն բացառում նաև Ռուսաստանում
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի հասցեին արված վերջին սպառնալից արտահայտություններին:
Նրա կարծիքով, Ադրբեջանը մտադիր է ուժի միջոցով հասնել Հայաստանից իր ուզածին։
«Խաղաղության համաձայնագիրը միայն կձևակերպի այն իրավիճակը, որը ձևավորվել է տվյալ պահին։ Սակայն Հայաստանը շարունակում է թուլանալ, իսկ Ադրբեջանը վստահ է, որ դինամիկան իրենց օգտին է։
Նման պայմաններում նոր էսկալացիայի սցենարն ավելի իրատեսական է թվում։ Միևնույն ժամանակ, ամենայն հավանականությամբ, խաղաղ բանակցությունները կշարունակվեն»,- նշել է փորձագետը։