BP-ն Ադրբեջանում զանգվածային կրճատումներ է անում
Ուշադրության կենտրոնումBP-ն կրճատում է ծախսերը՝ ծրագրելով նավթահանքերի հետազոտության եւ նավթավերամշակման հատվածում մինչեւ 4 հազար աշխատակցի կրճատել: Այս կրճատումները կկազմեն BP-ի ընդհանուր աշխատակազմի 5%-ը (հիմնականում Ադրբեջանում, Անգոլայում եւ ԱՄՆ-ում ընկերության նախագծերում) եւ BP North Sea-ի մասնաճյուղի 20%-ը:
Ըստ haqqin.az-ի, Ադրբեջանում այդ ծրագրերի արդեն իրականացվում են եւ, ամենայն հավականությամբ, կրճատումները կշարունակվեն: Միայն անցյալ տարի BP-Azerbaijan-ից 257 քաղաքացի է ազատվել աշխատանքից:
Միաժամանակ, BP-Azerbaijan-ն արհմիություն չունի, որը կարող էր պաշտպանել աշխատողների շահերը: Սակայն BP-Azerbaijan-ի բրիտանական ղեկավարներն անսահմանորեն առատաձեռն են օտարերկրացիների նկատմամբ: Նրանք ընկերությունում ամսական 15-20 հազար դոլար աշխատավարձ են ստանում՝ գումարած «երրորդ երկրում» աշխատելու, «տարածաշրջանային անկայունության» համար հավելավճարերը: Վերջնական արդյունքում նրանց աշխատավարձերը հասնում են 25-30 հազար դոլարի: Իսկ Ադրբեջանում նույնիսկ բարձրակարգ մասնագետներն ամսական 2 հազար դոլարից ավելի չեն վաստակում: