Ժաննա Անդրեասյանը կարևորել է ոսկե մեդալների մասնաբաժնի ավելացումը
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպորտի ոլորտին անդրադառնալով՝ մեզ համար տարին առաջին հերթին օլիմպիական խաղերի տարի էր: Արդյունքները չեմ կարող ասել, որ այնպիսին էին, ինչպիսին կուզենայինք տեսնել, բայց ամեն դեպքում ունեցանք 4 մեդալ, և կարծում եմ, որ մեր մարզիկները արեցին առավելագույնը, որպեսզի արդյունքները լինեն լավագույնը:
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով մարզիկներին ցուցաբերած ջանքի ու գրանցած արդյունքների համար:
«2024 թվականին մեր մարզիկները 384 մեդալ են ընդհանուր առմամբ գրանցել: Պետք է նշեմ, որ հատկապես կարևոր եմ համարում, որ ոսկե մեդալների մասնաբաժինն ավելացել է. 32 տոկոս նախորդ տարվա 28 տոկոսի համեմատ: Շատ կարևոր եմ համարում, որ կանայք են ավելի մեծ հաջողություններ գրանցել: Եթե նախորդ տարի կանայք 25 մեդալ էին այս ընդհանուր մեդալների մեջ գրանցել, ապա այժմ մեդալներից 50-ը կանանց շնորհիվ գրանցված մեդալներ են»,- նշեց նա: