Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին


Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի. Մովսես Հակոբյան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հարցազրույցը լի էր բազմաթիվ վտանգավոր հայտարարություններով։ Թշնամի երկրի առաջնորդը, սպառնալիքի լեզուն բանեցնելով, կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով․ ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան՝ լավ»։ Բացի այդ, Ալիևը խոսել է ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ուղիղ տեքստով Հայաստանը որակել «ֆաշիստական երկիր»:

Ալիևի այս և մնացյալ հայտարարությունները, ըստ փորձագետների, հերթական պատերազմի նախերգանքն է։

Արդյո՞ք իբր խաղաղության մեջ գտնվող Հայաստանին նոր լայնամասշտաբ պատերազմ է սպասվում, MediaHub-ը փորձեց պարզել՝ զրուցելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ։

-  Պարո՛ն Հակոբյան, Ալիևը երեկ հերթական սպառնալիքները հնչեցրեց, հերթական անգամ ակնարկեց, որ իր բոլոր պահանջներին հասնելու է՝ մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսքը։ Բացի այդ, Ալիևը պայման է դնում մեր առջև, որ վերադարձնենք այն զենք-զինամթերքը, որ ձեռք ենք բերել 44-օրյա պատերազմից հետո, քանի որ մեր երկրի զինվելը նա համարում է սպառնալիք իր երկրի համար։ 

-  Դրա պատասխանը ես տվել եմ։

-  Ե՞րբ։

-  Ես ամեն տարի էլ խոսում եմ սպառնալիքների մասին։

-  Իմ հարցը կոնկրետ երեկ հնչեցված հայտարարությունների մասին է։ Պատերազմի նախերգա՞նք էր հնչեցնում Ալիևը։

-  Գուշակությամբ չեմ զբաղվում։

-  Պարո՛ն Հակոբյան, Դուք հմուտ ռազմական գործիչ եք, և Ձեր դեպքում ոչ թե գուշակություն, այլ վերլուծություն ենք ակնկալում լսել։ 

-  Ես բազմիցս ասել եմ՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե ուշադիր կարդաք, այդտեղ ոչ մի բառ ու տառ պատահական գրված չէ, այնտեղ ամեն ինչ գրված է։

-  Բայց նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր կետերն արհամարհվել են Ադրբեջանի կողմից, այդ կետերին չեն հետևում։

-  Ո՞նց չեն հետևում։

-  Ութերորդ կետով գերիներին պիտի վերադարձներին, բայց հայ իրավապաշտպանները պնդում են, որ Բաքվի բանտերից ոչ բոլոր գերիներն են վերադարձել Հայաստան, և խոսքը 2020-ին գերեվարված անձանց մասին է, իններորդ կետով պետք է ճանապարհներն ապաշրջափակվեին։ Եվ այսպես շարունակ։

-  Դուք ուշադիր չեք կարդացել փաստաթուղթը։ Ո՞վ է ասում՝ գերիների վերադարձ չի եղել։ Մինչև նոյեմբերի 9-ը ինչքան գերի եղել է, Ադրբեջանը վերադարձրել է։ Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս փաստաթուղթը կարդալ իրավաբանի հետ, որ հասկանաք՝ գերիների վերադարձն ում է վերաբերում։ Իմ տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 9-ը գերեվարված բոլոր քաղաքացիները վերադարձվել են։ 

-  Բայց իրավապաշտպանները նշում են, որ իրենց հաշվարկներով՝ առնվազն 80 դեպք ուղղակի հաստատված չէ։ Եվ այս թիվն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապ չունի։

-  Ադրբեջանը հերքում է այդ լուրերը։

-  Այսինքն՝ Դուք Ադրբեջանի՞ն եք հավատում։

-  Ես հակված եմ փաստերին հավատալ, ոչ թե խոսքերին։

-  Լավ, եթե փաստերին եք հավատում, խնդրում եմ նշել՝ մենք հիմա փաստացի խաղաղության մե՞ջ ենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ենթադրում էր, որ կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին։ Դրանից հետո առնվազն երեք կետով թշնամին առաջ է եկել՝ Վայոց ձոր, Սյունիք, Գեղարքունիք։ 

-  Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խաղաղության պայմանագիր չէր։ 

-  Բայց կողմերն այլևս չպետք է առաջ գային, իսկ Ադրբեջանի ամեն առաջ գալը մի պատերազմ էր։

-  Ադրբեջանն առաջ է եկել, քանի որ իր համար մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծել։

-  Հիմա «Արևմտյան Ադրբեջանի» ու «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսում Ալիևը, մեր երկրի իշխանությունն էլ լուռ հետևում է այդ հայտարարություններին, այս ամենն է՞լ է նպաստավոր պայման, «Զանգեզուրի միջանցքին» հասնելո՞ւ է Ալիևը։

-  Նորից եմ ասում՝ իմ տեսակետը հստակ է, բայց ես այն չեմ կարող հնչեցնել։ 

-  Ինչո՞ւ։

-  Բազմաթիվ անգամներ հնչեցրել եմ, էլ չեմ ուզում։ Հարկավոր է սթափվել, ուրիշ ոչ մի բան։

-  Դուք ի՞նչ եք կարծում, այս իշխանությունը սթավո՞ւմ է, եթե վերջին իրադարձությունները հաշվի առնենք։ Գեներալներ են կալանավորվում․․․։

-  Ես գնահատականներ բազմիցս տվել եմ, չեմ ուզում նորից կրկնել, որովհետև անիմաստ է։ Մեր հասարակությունը դրա կարիքը չունի։ 

-  Այսինքն՝ մեր կես բուռ մնացած հայրենիքն է՞լ կորցնենք, քանի որ ոչ ոք չի ուզում հստակ գնահատական տալ, վտանգներից խոսել։

-  Ես մի 40 անգամ գնահատական հնչեցրել եմ։

-  Հասարակությանն այս թմբիրից հանելու համար հնարավոր է անհրաժեշտ լինի ևս 40 անգամ խոսել։

-  Երբ դրա անհրաժեշտությունը լինի, կանեմ։

-  Հիմա չկա՞ այդ անհրաժեշտությունը։

-  Իհարկե՝ ոչ։

-  Ալիևի երեկվա հայտարարություններն ազդակ չե՞ն, որ կա այդ անհրաժեշտությունը։

-  Սթափ մարդու համար, այո՛, բայց հասարակության համար՝ ոչ։

-  Այսինքն՝ հասարակությանը սթափված տեսնելու հույս չունե՞ք։

-  Նորից եմ ասում՝ բազմիցս խոսել եմ և արդյունք չեմ տեսել։ Իմաստ չկա, որ նորից ասեմ։

-  Ամփոփելով զրույցը, պարոն Հակոբյան, առաջիկայում պատերազմի սպասե՞լ։

-  Աշխարհի բոլոր երկրները պատրաստվում ու սպասում են պատերազմի։ Հայաստանը դրանից հետ չպիտի մնա։

Նարե Գնունի


Հետևեք մեզ՝ այստեղ



Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան
Ամենադիտված