Թուրքիան ռազմածովային զորավարժություններ է անցկացնում 3 ծովում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում «Երկնագույն հայրենիք» խորագրով խոշոր ռազմածովային զորավարժություններ են մեկնարկում։ Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն Սև և Էգեյան ծովերում, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ 10–օրյա վարժանքներում 90 ռազմանավ և հիսուն ինքնաթիռ է ներգրավված։
Զորավարժությունների նպատակն է գնահատել ռազմածովային նավատորմը կազմում ընդգրկված հրամանատարությունների արդյունավետությունն ու օպերատիվությունը, բարձրացնել ստորաբաժանումների օպերատիվ պատրաստվածության մակարդակը, բարելավել շտաբի անձնակազմի և ստորաբաժանումների վերլուծության և որոշումների կայացման կարողությունը սպառնալիքների պայմաններում, ինչպես նաև ստուգել զորավարժություններին մասնակցող այլ ուժերի հրամանատարությունների և ստորաբաժանումների փոխգործակցությունը: