Գրանցվել է 360 դեպք, որից 98-ը՝ արտակարգ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է շաբաթը
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 1-6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 360 դեպք, որից 98-ը՝ արտակարգ:
Մասնավորապես, գրանցվել է հրդեհի՝ 77, պայթյունի, մերկասառույցի, երկրաշարժի՝ 1-ական, բնական հրդեհի, թունավորման՝ 2-ական, ինքնասպանության փորձի՝ 3, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 14, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 152, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 16, 64 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 47 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 119 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 51 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 43, զոհվել՝ 14 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 10 մարդ:
Հետևեք մեզ՝ այստեղ