Ադրբեջանը կեղծիքներով սրում է իրավիճակը
ՎերլուծությունԱդրբեջանը 2025 թվականը կրկին դիմավորել է ապատեղեկատվություն տարածելով, հայկական կողմին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտումների մեջ։ Մեկ օրում երկու անգամ Բաքուն հաղորդագրություն է տարածել, նշելով, թե նախ հունվարի 5-ի երեկոյան, ապա և հունվարի 6-ի ցերեկը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել է երկու հաղորդագրությունները, նաև հիշեցրել է, որ Երևանն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Այդ առաջարկին Ադրբեջանը չի էլ արձագանքելու, ընդհակառակը, փորձում է օգտվել միջազգային նպաստավոր իրավիճակից, երբ ԱՄՆ-ում զբաղված են Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությամբ, իշխանության փոխանցմամբ, ԵՄ-ում զբաղված են իրենց խնդիրները լուծելով, Ռուսաստանն էլ խառն է Ուկրաինայում։
Բաքուն 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմին մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտումների մեջ՝ ռազմական էսկալացիա սկսելու հիմքեր նախապատրաստելով։ Թե ինչով է զբաղված ՀՀ գործող իշխանությունը, պատմել չարժե, ամեն բան հանրության աչքի առջև է։ Փաշինյանն ու իր թիմը շեղում են հանրությանը, Ադրբեջանի նոր հարձակմանն ընդառաջ անպաշտպան թողնելով Հայաստանը։
Կարինե Սահակյան