Գյումրիում «BMW» է այրվել ու դարձել ոչ շահագործելի. Shamshyan
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 04:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գերցենի փողոցում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրիի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների և պարեկների ժամանումը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ Շիրակի մարզի բնակիչ Քյարամ Պ.-ն, և քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: