Մեքենան հայտնվել է կրակի մեջ, մեկնել է մեկ մարտական հաշվարկ
Ուշադրության կենտրոնում- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 7-ին, ժամը 04:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գերցեն փողոցում՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գերցենի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել՝ 05:12-ին: Այրվել են ավտոմեքենայի դիմային հատվածը, իսկ սրահը՝ մասամբ:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram