Ռոբերտ Հովհաննիսյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Կազանի մրցաշարում
Ուշադրության կենտրոնում
Հայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Կազանի միջազգային մրցաշարում:
Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել՝ այս անգամ հաղթելով Արտյոմ Տիմոֆեևին: Դավիթ Շահինյանը պարտվել է Ալեքսանդր Շիմանովին, իսկ Զավեն Անդրիասյանը հաղթել է Յանդեմիրովին:
Ռուսաստանի Կազան քաղաքում ընթացող Նեժմետդինովի 37-րդ հուշամրցաշարին մասնակցում են 20 շախմատիստ: Այն մեկնարկել է մայիսի 31-ին և կեզրափակվի հունիսի 6-ին: