Վանաձորում վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել․ հայտնաբերվել են կրակված պարկուճներ․ կա վիրավոր
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուվարի 6-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի ձեռքի հատվածում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, ով գտնվել է շոկային վիճակում։
Ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետը դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 4 պարկուճ, արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա արնանման հետքեր, կայանված «Volkswagen» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ՝ Տերյան փողոցի հատվածում, որոնց վրա նույնպես կան արնանման հետքեր։
Հետևեք մեզ՝ այստեղ