Ծանր և ծայրահեղ ծանր, կյանքին սպառնացող դեպքեր չկան․ ԱՆ-ն Երևան-Ապարան երթուղայինի վթարից տուժածների մասին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ առողջապահության նախարարությունից մանրամասներ են հայտնել Երևան-Ապարան երթուղայինի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակից։
«Ապարանի բուժկենտրոն է դիմել 7 տուժած, որից 2-ը՝ երեխա։ Երեխաները առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ Մեծահասակներից 2 դուրս է գրվել, 3-ը՝ հոսպիտալացվել, բայց առաջիկա ժամերին նրանք ևս դուրս կգրվեն։ Տուժած 1 անձ դիմել է Աշտարակի բուժկենտրոն։ Վիճակը բավարար է, շուտով դուրս կգրվի։ Ծանր և ծայրահեղ ծանր, կյանքին սպառնացող դեպքեր չկան»,- հայտնել են նախարարությունից։
Հիշեցնենք՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի «GAZel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։
Հետևեք մեզ՝ այստեղ