Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Մենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի Աշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գեղաշեն գյուղում «Opel» է այրվել Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Պայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան (տեսանյութ) ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ


ԶՊՄԿ աջակցությամբ «Աբովյան» ՔԿՀ-ում տեղի է ունեցել տարեմուտի միջոցառում

Հասարակություն

Խարդախության համար 6,5 տարվա ազատազրկման դատապարտված Նարինե Ավետիսյանն արդեն 5-րդ անգամ Ամանորը դիմավորում է կանանց գաղութում՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Նոր՝ 2025 թ.-ին մեկ երազանք ունի․ «Միայն ազատություն, հասնել երեխաներիս եւ ամուսնուս»,-ասում է նա։


Նարինեն ու պատիժ կրող շատ կանայք մասնակցեցին «Աբովյան» ՔԿՀ-ում կազմակերպված համերգին։ ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը, հանրապետական ու միջազգային մրցույթների դափնեկիր Սամսոն Պանյանը, «Ազգային երգչ-2» նախագծի ֆինալիստ Արսեն Զաքարյանը, «Երգ երգոց․նոր ձայներ» նախագծի մասնակից Դավիթ Հայրոյանը, ժողովրդական երգիչ Նարեկ Պողոսյանն ու Դավիթ Աղասին իրենց կատարումներով ոգեւորեցին անազատության մեջ գտնվողներին։ Ավելին, հաղորդավար Արմեն Դալլաքյանի առաջարկով պատիժ կրող կանայք՝ անվանի երգիչների հետ միասին երգեցին։


Նախաձեռնությունը «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ինն էր, որին աջակցեցին ՀՀ արդարադատության նախարարությունն ու քրեակատարողական ծառայությունը։ Հրավիրված էին նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԱԺ պատգամավորներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը։

«Ես լիահույս եմ, որ բոլորդ կգտնեք այն ուժը, որ մեկ-երկու, գուցե որոշների դեպքում ավելի կարճ ժամանակահատվածում հնարավորություն կտա խոսել ազատության մեջ լիարժեք իրավական վարքագիծ դրսեւորելու մասին եւ պատրաստ կլինեք դրան, իսկ մեր խնդիրն, իհարկե, դրան աջակցելն է»,-շնորհավորանքի խոսքում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Ըստ նախարարի՝ դժվարին այս փուլում անազատության մեջ գտնվող կանայք մենակ չեն, պետությունն ունի նախանշած մի քանի վերասոցիալականացման ծրագրեր, բարելավվելու են պատժի կրման պայմանները։


«Շնորհավորում եմ Ձեզ, մաղթում առողջություն, հաջողություն, մաղթում եմ՝ որ ձեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունենա  օր առաջ միանալու իր ընտանիքին ու վայելի կյանքը՝ այս պատերից դուրս, ազատության մեջ»,-իր խոսքը եզրափակեց Սրբուհի Գալյանը՝ հույս հայտնելով, որ ամենամոտ ապագայում չենք ունենա նաեւ քրեակատարողական հիմնարկներ։

  ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը շատ բեմերում է ելույթ ունեցել։ Առաջին անգամ է երգում անազատության մեջ գտնվողների համար։ «Իմ խոնարհումը ձեզ, սիրելի՛ կանայք, հիշեք երբեք ուշ չէ գնալ երազանքների հետեւից։ Թող Աստված օրհնի ձեզ՝ յուրաքանչյուր ձեր քայլում, թող ամեն լուսաբացին ձեր սրտերում վառվի երազանքի լույսը»,-շնորհավորելով դատապարտյալ կանանց՝ ասաց Լեյլա Սարիբեկյանը։


  «Մշակութային ու կրթական ծրագրերի նպատակը վերասոցիալականացումն է։ Այս համերգը նախաձեռնել ենք հենց անազատության մեջ գտնվող կանանց ցանկությամբ։ Արդեն ավանդույթ է՝ տարեմուտին տարբեր միջոցառումների կազմակերպումը քրեակատարողական հիմնարկներում»,-նշում է «Հանուն Ազատության» ԻՀԿ նախագահ Իրինա Մանուկյանը։

Համերգի կազմակերպման գլխավոր աջակիցը  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Բարեգործական հիմնադրամն է (տնօրեն Արմեն Ստեփանյան), աջակցել են նաեւ  «Սյունիքի մարզի ներդրումների ու զարգացման հիմնադրամը» (մարզպետ Ռոբերտ Ղուկասյան), Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Կապանի «Պրինց» հոլդինգի տնօրեն Էդգար Հակոբյանն ու Սիսիանի «Գրին Ռոդ»-ի տնօրեն Հրայր Գաբրիելյանը։

Տարեմուտի միջոցառումներ կազմակերպվել էին նաեւ «Գորիս» եւ «Արմավիր» ՔԿՀ-ներում։






















Տեսանկարահանման ու լուսանկարման համար դատապարտյալները տվել են իրենց համաձայնությունը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ


Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էՄենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԱշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գեղաշեն գյուղում «Opel» է այրվել Կյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր ԱվետիսյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան (տեսանյութ) ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է«Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Մենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ
Ամենադիտված