«Իրանի ԱԳՆ-ն Զանգեզուրի վերաբերյալ նոր դիրքորոշում չի ընդունել»
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ԱԳՆ հայտարարությունը» հրապարակված լուրը «Դանեշջու» լրատվականի մեդիա քայլն է եղել, իսկ Իրանի ԱԳՆ-ն Զանգեզուրի վերաբերյալ նոր դիրքորոշում չի ընդունել, գրել են իրանական ԶԼՄ-ները։
«Miran Press»-ը վկայակոչել է Իրանի ԱԳՆ խոսնակին՝
«Զանգեզուրի միջանցքի» թեման զուտ քաղաքական չէ, դա տեխնիկական խնդիր է, որը շատ հստակ նախադրյալներ ունի երկու երկրների միջև»։
«Մեր և Թուրքիայի ջանքերն ուղղված են այս խնդրի որոշմանն ու կարգավորմանը՝ հաշվի առնելով բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև այն, որ մեզ համար կարևոր է երկու երկրների միջև բեռնափոխադրումների և տրանսպորտային ուղիների հարցը»։
«Հավանաբար մոտ ապագայում մեր կողմից պատվիրակություն, ներառյալ պատկան մարմինների ու պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ, կմեկնի Թուրքիա՝ տեղում քննարկելու այս հարցը։ Հուսով ենք, որ այս հարցն իսկապես շուտով կլուծվի»։