Սամվել Ալեքսանյանը մոլորեցնո՞ղ է, թե՞ հերոս. Ոսկան Սարգսյան
BlogՈսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սամվել Ալեքսանյանին պատկանող <<Երևան սիթի>>սուպերմարկետում որպես պոմիդորի բացառիկ գին նշված է 118 դրամը։ Գնային ցուցանակի վերին հատվածում շատ փոքր տառերով գրված է` 100 գրամ։ Կողքին վաճառվող պոմիդորի գինը կիլոգրամի հաշվով է գրված` 915 դրամ։ Շատերն են խաբվում,կարծելով որ 118 դրամը մեկ կիլոգրամ պոմիդորի բացառիկ գինն է։
Բազում սուպերմարկետների տեր,բազում աշխատատեղեր ստեղծած,մեծ հարկեր մուծող Սամվել Ալեքսանյանն ըստ Նիկոլ Փաշինյանի` գնորդներին մոլորեցնո՞ղ է, թե՞ հերոս։