Խորվաթիայում նախագահական ընտրություններ են
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Խորվաթիայում նախագահական ընտրություններ են անցկացվում։
Ընտրատեղամասերը բացվել են վաղ առավոտյան, քվեարկելու իրավունք ունի ընդամենը 3,8 միլիոն քաղաքացի, հայտնել է Պետական ընտրական հանձնաժողովը։
Պետական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 13,4 հազար տեղական և օտարերկրյա դիտորդների։
Խորվաթիայի նախագահի պաշտոնի համար հիմնական մրցակիցներն են երկրի ներկայիս ղեկավար Զորան Միլանովիչը և իշխող Խորվաթիայի դեմոկրատական համայնքի թեկնածու Դրագան Պրիմորացը։