Թուրքիայի մեջլիսում ՌԴ-ին հանել են բարեկամական երկրների ցանկից
ՄիջազգայինԹուրքիայի խորհրդարանում 129 երկրների հետ ստեղծված բարեկամական խմբերի ցանկից Ռուսաստանը հանվել է։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է միջխորհրդարանական բարեկամական խմբերի նոր ցանկը, որում ներկայացված են եղել 129 երկիր։ Նոր ընդունված ցանկում ՌԴ-ն չի ընդգրկվել։
Ցանկում տեղ չեն գտել նաեւ Հայաստանը, Սիրիան, Իսրայելը եւ Եգիպտոսը։