ՌԴ-ն բանակցություններ չի վարում Ղազախստանի և Ադրբեջանի հետ ավիավթարի վարկածների մշակման շուրջ․ հերքում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի և Ադրբեջանի հետ Ակտաուում ավիավթարի վարկածների մշակման շուրջ, նման լուրերը քաղաքական պատվիրված ապատեղեկատվություն են, հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունն իրականացնում են համապատասխան գերատեսչությունները։
«Ակնհայտ է, որ նման չարամիտ ապատեղեկատվության հետևում կա քաղաքական պատվեր, մենք անարժանապատիվ և անընդունելի ենք համարում մարդկային ողբերգության վրա PR անելու փորձերը»,- հայտարարել է գերատեսչությունը։