Ոստիկանությունը կհարցաքննի Ռոբ Քարդաշյանի ընկերուհի Բլեք Չայնային
LifeՌոբ Քարդաշյանի ընկերուհի Բլեք Չայնային որոնում է ոստիկանությունը (ըստ երեւույթին շուտով Քիմ Քարդաշյանի եղբայրը ստիպված կլինի ընկերուհուն բանտում տեսակցել):

Վերջերս, իսկ եթե ավելի ճշգրիտ՝ անցած նոյեմբերին ռեփեր Թայգայի նախկին ընկերուհին անախորժ պատմության մեջ էր հայտնվել: Նրա ավտոմեքենան գտել էին ջարդված Սան ֆերնանդոյում: Ականատեսների խոսքով՝ երկու սեւամորթ աղջիկներ դուրս էին ցատկել BMW մակնիշի ավտոմեքենայից, նստել հետեւից եկող ավտոմեքենան ու փախել դեպքի վայրից: Այն ժամանակ հայտնել էին, որ Չայնան ինքն այդ պահին տանն էր, իսկ մեքենան իր սովորության համաձայն՝ ընկերներին էր տվել վարելու, բայց թե հատկապես ում՝ չեն հայտնում: Այդ դեպքից տուժել էին մյուս մեքենայում գտնվող երեք աղջիկները:

Իսկ հիմա, ինչպես գրում է TMZ–ը, ոստիկանությունը մտադիր է հարցաքննել Չայնային: Մեքենայի ղեկին ճիշտ է Չայնայի ընկերուհիներն էին (նրանցից մեկը՝ Էդիսոնը ղեկին էր՝ առանց վարորդական իրավունքի), բայցեւայնպես ոստիկանությունը մտադիր է հարցաքննել 27-ամյա աղջկան, եւ այսօր դրա համար համապատասխան կարգադրություն է ստացել: