Բլոգեր Էրիկ Շահբազյանը տուգանվել է 109 միլիոն դրամի չափով
LifeՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բլոգեր Էրիկ Շահբազյանը (222 lava-ն) TikTok-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնում է, որ ՊԵԿ-ն իրեն 109 մլն դրամի չափով վարչական տուգանքի է ենթարկել:
«Հարկային դաշտը վերջը 222 lava-ին էլ հասավ՝ 109 միլիոն դրամի վարչական տուգանքի չափով: Որ նման գումարներ եք ուղարկում, մտածո՞ւմ եք, որ մարդ կարող է բացի և ինֆարկտ ստանա, ո՞վ է պատասխան տալու: Գիտեմ, որ դուք հաճույք եք ստանում մեծ եկամուտ ստացող մարդուն նվաստացնելուց, բայց իմ դեպքում չպետք է այդպես լինի, ես բիզնեսմեն չեմ: Եկել եք ինձ, որ ո՛չ բիզնես ունեմ, ո՛չ առքուվաճառքի գործարք եմ անում, ո՛չ գովազդ եմ անում, տուգանո՞ւմ եք»,- ասաց նա:
ՊԵԿ-ից Iravaban.net-ին հարցի առնչությամբ հայտնեցին. «Ինֆլյոենսեր-բլոգերն իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, վարչական վարույթ է հարուցվել, որը դեռևս ավարտված չէ և նշված թիվը վերջնական չէ, ենթակա է փոփոխման»:
Հետևեք մեզ՝ այստեղ