Ինչո՞ւ հետագայում կործանված ադրբեջանական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել ՌԴ-ում (տեսանյութ)
TVՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանում ադրբեջանական AZAL ընկերության կործանված ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում, ինչպես նախատեսված էր, Ուկրաինայի ահաբեկչական հարձակումների պատճառով, ասել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Յադրովը։
Նա նշել է, որ Ռուսաստանը լիարժեք աջակցություն կցուցաբերի Ղազախստանին և Ադրբեջանին ինքնաթիռի կործանման հետաքննության հարցում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ռուսական ՀՕՊ-ն է խոցել ինքնաթիռը, որը հետագայում կործանվել է Ղազախստանում։ Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռի թռիչքի ժամանակ ՌԴ-ի վրա օդում հարձակումներ են գործել ուկրաինական ԱԹՍ-ները, ինչի պատճառով էլ պատահաբար խոցվել է ինքնաթիռը։