Հարավային Կորեայի խորհրդարանը իմպիչմենտի է ենթարկել նախագահի պաշտոնակատարին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարավային Կորեայի խորհրդարանը իմպիչմենտի է ենթարկել նախագահի պաշտոնակատարին, հայտնել են ԶԼՄ-ները
Հարավային Կորեայի ընդդիմությունը հինգշաբթի հայտարարել էր, որ իմպիչմենտի դիմում է ներկայացրել նախագահի պաշտոնակատար Հան Դեոկ Սուի դեմ: Պատճառը Սահմանադրական դատարանի կազմի շուրջ վեճերն են եղել, որը կորոշի իր նախորդին պաշտոնանկ անելու հարցը։
Քաղաքական ճգնաժամը Հարավային Կորեայում սկսվել է այն բանից հետո, երբ այն ժամանակվա նախագահ Յուն Սեոկ Յոլը դեկտեմբերի 3-ին երկրում ռազմական դրություն էր հայտարարել։ Երկրորդ փորձով խորհրդարանը քվեարկել էր նախագահին իմպիչմենտի օգտին, սակայն գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի համապատասխան որոշում։
Գործի քննությունը կարող է տևել մինչև 6 ամիս։ Եթե Սահմանադրական դատարանը հաստատի նախագահի պաշտոնանկությունը, երկրում արտահերթ ընտրություններ կանցկացվեն։